24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանից՝ փափկասուն տիկնանց

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանն ասել է, որ իր համար պատիվ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ներկայացնել առաջին կին քաղաքապետին, քանզի այսօր արդեն հրամայական է վեր կանգնել պահպանողական էությունից ու ամրագրել կանանց`  պետական կառավարմանը  հավասար հնարավորություններով մասնակցելու  իրավունքի նախադեպը։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ Դիանա Գասպարյանն իր բարձր մասնագիտական որակներով կկարողանա վերականգնել քաղաքի խախտված հարաբերական անդորրը և պատասխանատվությամբ ու կանացի հոգատարությամբ կնվիրվի համայնքի կյանքի բարօրությանն ուղղված նվիրական գործին։

Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էջմիածին քաղաքի կառավարման ղեկն իրեն վստահելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, թեկուզ ժամանակավորապես, ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը։ Դիանա Գասպարյանը հայտնել է, որ հավատարիմ է լինելու օրենքի երկիր կառուցելու կառավարության որդեգրած քաղաքականությանը և այլևս բացառելու է որևէ հանցավոր տարրի ակտիվացման և ինքնագործունեության հնարավորությունը Էջմիածին քաղաքում։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ վճռական ու կամային է տրամադրված քաղաքը բնականոն հունի վերադարձնելու, քաղաքում կարգուկանոն հաստատելու հարցում և միաժամանակ ընդգծել, որ քաղաքի շենացման ու բարեկարգման գործում ակնկալում է յուրաքանչյուր էջմիածինցու աջակցությունը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ