Վերջին ժամանակներս արձանագրվում են մտահոգիչ իրավիճակներ, երբ փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ նրանց կողմից հանրային բացասական վարկ կամ ընկալում ունեցող անձի շահերի պաշտպանություն իրականացնելու պատճառով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ փաստաբանների դիրքորոշումները կապված իրենց վստահորդներին վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարման մեջ […]
Մորդորի Վարչապետ Մատանիների տիրակալը, հետևելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի կենդանի եթերներին, առաջարկել է Հայաստանը վերանվանվել «Հորդոր», իսկ ՀՀ Վարչապետի պաշտոնը՝ «Պատանիների տիրակալ»… …ՀՀ Վարչապետի գրասենյակը արձագանքել է Մորդորի Վարչապետի հրապարակային առաջարկին, հորդորելով մորդորին ներդրումներ կատարել Հայաստանում… …Մորդորի տիրակալը, անսալով Հորդորի տիրակալի հորդորներին առաջարկել է ՀՀ կառավարության շենքի տանիքում տեղադրել Ամենախոս շուրթեր՝ Մինաս Մորդորի Ամենատես աչքի նմանությամբ… […]
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն: Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն նախկին պատգամավորի տնից ոչինչ չի տեղափոխել, իսկ Առաքել Մովսիսյանին տարել են մեքենայով: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայակիցները հատուկ գործողություններ են իրականացնում Այգեկ գյուղում […]