16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ, երբ Վերին Լարսը փակ լինի․ Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Կարող ենք արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել որ Աբխազիայի, […]

Ո՞վ է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետը

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը 47 տարեկան է, 2017 թվականի սեպտեմբերից Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր, մինչ այդ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Ավարտել է Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ […]

Համոզվա՛ծ եմ, որ միշտ սիրով ու հարգանքով եք հիշելու ձեր ուսուցիչներին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ, մաղթելով, որ շրջանավարտները լինեն առողջ, նպատակասլաց և դպրոցին հաջորդող մեծ կյանքում էլ շարունակեն հարստացնել գիտելիքներն ու փորձը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ դպրոցական կյանքի հրաժեշտի և ամենահուզիչ պահի՝ Վերջին զանգի առթիվ: Դպրոցական տարիներին դուք ձեռք բերեցիք գիտելիքներ՝ մեր մշակույթի, […]

Նախարար Զեյնալյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և […]

Վերջին զանգի սարսափելի առավոտը

Երևանում այսօր՝ ժամը 08։00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։  Վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն […]

Անհանգիստ եմ. ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին

Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված Ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված Ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը […]

Սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո այս նշանակումը տարակուսանք է առաջացնում

Օնիկ Գասպարյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լավագույն թեկնածուն էր։ Իսկ ընդհանրապես, Արտակ Դավթյանին՝ 5-րդ կորպուսի հրամանատարին շտաբի պետի պաշտոնում նշանակելն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Գրում է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: 

Փոխըմբռնում

Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ: Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Թափանցիկ […]

Մտածենք այս մասին քնելուց առաջ

Խաղաղ քունն էլ է Աստված պարգևել մեզ, գոհանանք դրա համար: Մեր հայացքը հառենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ոչ թե մարդուն,  որովհետև զղջալու պատրաստակամությունը այստեղից է սկսվում: Փաստորեն, կյանքում ամենադժվար բանը առաքինի անունը մաքուր պահելն է: Մեր Տերը Իր Սուրբ անունը տվեց մեզ, որպեսզի պատվով ապրենք այս ժամանակավոր կյանքը և բաց ճակատով ստանանք արդարության պսակը,  իսկ մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի