08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փոխըմբռնում

Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ:

Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ:

Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:

Շնորհակալ եմ ամեն պահի մեզ զորություն տվող այս վստահության համար»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ