07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2018

Փոլադյան ընտանիքի անշարժ գույքը համալրվեց եւս մեկով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։ Փոլադյանը հայտարարագրել է 7 միլիոն 847 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերից։ Դրամական միջոցներն էլ նախորդ տարվա վերջին կազմել են 25 միլիոն դրամ, 98 հազար ամերիկյան դոլար ու 4300 […]

Բոլորը չէ, որ կողմ են Դավիթ Տոնոյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում ոգևորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի: ՊՆ ավագների սերունդը վստահ է, որ Սերժ Սարգսյանը հեռանալիս ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա հետ մի շարք կարևոր պաշտոնների մասով։ Եվ հույս ունեն, որ Վիգեն Սարգսյանը կդասվի պրոֆեսիոնալների շարքը, և նրան ժամանակ կտան՝ սկսած ծրագրերն իրագործելու: ՊՆ երիտասարդ […]

Ցանկացած մեծահոգություն և նույնիսկ ինքնազոհաբերում պահանջում է համապատասխան փոխհատուցում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու և դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն:   Սա ասվում է նրա համար, որ ցույց տրվի, թե որքան մեծահոգի է Գագիկ Ծառուկյանը, որ կարողացավ դեմ գնալ այդ պահանջին և վարչապետի պաշտոնում պաշտպանել […]

Երկրաշարժ ՀՀ տարածքում

Մայիսի 5-ին, ժամը 07։13-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.240 և արևելյան երկայնության 44.500աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

Փրկարարները մարել են տրոլեյբուսի խցիկում բռնկված հրդեհը

ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության «911» ծառայությունը մայիսի 4-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի սկզբնամասում՝ «Ակվատեկ» մարզաառողջարարական համալիրի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:08-ին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ […]

Որոշ ցուցարար ուսանողներ դասախոսներին պարտադրում են նշանակել իրենց գնահատականները առանց քննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասարակությունը բավական ոգեւորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգեւորությունը, ազատությունը երբեմն այլ դրսեւորումներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, […]

Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս. Ավետ Բարսեղյան

Հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս։ Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։ Հեղափոխությունը քննություն է Հոգու Տեսակի Ընկերության Խոսքի ու լռության Հավատքի ու մտքի։ Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։ Նա ինքն է ընտրում Դեմքերին, ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։ Մեկնաբանություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված