01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ցանկացած մեծահոգություն և նույնիսկ ինքնազոհաբերում պահանջում է համապատասխան փոխհատուցում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու և դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն:

 

Սա ասվում է նրա համար, որ ցույց տրվի, թե որքան մեծահոգի է Գագիկ Ծառուկյանը, որ կարողացավ դեմ գնալ այդ պահանջին և վարչապետի պաշտոնում պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Բայց ցանկացած մեծահոգություն և նույնիսկ ինքնազոհաբերում պահանջում է համապատասխան փոխհատուցում:

«Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ծառուկյանը ցանկանում է, որ մինչև մայիսի 8-ին նշանակված վարչապետի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հետ երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն, որով կամրագրվի «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատրաստակամությունը համագործակցել ոչ միայն ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, այլ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ