05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փոլադյան ընտանիքի անշարժ գույքը համալրվեց եւս մեկով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։

Փոլադյանը հայտարարագրել է 7 միլիոն 847 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերից։ Դրամական միջոցներն էլ նախորդ տարվա վերջին կազմել են 25 միլիոն դրամ, 98 հազար ամերիկյան դոլար ու 4300 եվրո։

Կինը՝ Նաիրա Սարգսյանը, նույնպես տարեկան հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ նախորդ տարի 16 միլիոն 320 հազար դրամով ձեռք է բերել բնակարան։ Սրա շնորհիվ նրանց անշարժ գույքն ավելացավ եւս մեկ բնակարանով։ Մինչ այս նրանք ունեցել են եւս երեք բնակարան եւ երեք հողամաս, ինչի մասին տեղեկանում ենք Փոլադյանի՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։

Բացի այս, կինը հայտարարագրել է նաեւ 1 միլիոն 254 հազար դրամ եկամուտներ, որ ստացվել են աշխատավարձից, եւ 21 միլիոն 500 հազար դրամ, 42 հազար ԱՄՆ դոլար ու 3800 եվրո դրամական միջոցներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ