Փրկարարները մարել են տրոլեյբուսի խցիկում բռնկված հրդեհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 4-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի սկզբնամասում՝ «Ակվատեկ» մարզաառողջարարական համալիրի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:08-ին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Հրաչյա Աճառյան 39/8 հասցեում գտնվող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվել է տրոլեյբուսի մեքենավարի խցիկը՝ մոտ 4 քմ, ուղևորի խցիկը՝ մոտ 0,5 քմ, և կոտրվել՝ դիմապակին: