Քիչ առաջ վիրավոր Նիկոլ Փաշինյանը, ով տեղափոխվել էր Նաիրի ԲԿ, վերադարձավ Բաղրամյան պողոտա: Այստեղ, հիշեցնենք, քիչ առաջ բախումներ եղան ոստիկանների ու ցուցարարների մեջ: Եղան մի շարք վնասվածք ստացած ցուցարարներ ու ոստիկաններ, շատերը բերման ենթարկվեցին: Նշենք, որ Նիկալ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորները` Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի Միջին արևելքի, Աֆրիկայի և նոր տարածքների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ֆասկելին և կոնսորցիումի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ավստրալիայի գծով գործադիր տնօրեն Տրիստան Իգուերոյին: Զրուցակիցները քննարկել են Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագրի իրականցմանն առնչվող հարցեր, […]
Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, […]
Արդեն տեղեկացրել ենք, որ քիչ առաջ բախումներ եղան ցուցարարների և ոստիկանների միջև: Ներկայացնում ենք կադրեր, որոնք արվել են Բաղրամյանի վերին հատվածից, որտեղ տեղակայված էին ոստիկանական զորքերը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեցին, որ Փաշինյանի հետ ամեն բան կարգին է և նա կես ժամվա ընթաքում կմիանա ցուցարարներին: Մինչդեռ ոստիկանները հորդորում են մասնակիցներին հեռանալ Բաղրամյան պողոտայից, պահպանել կարգը: Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել ԱԺ-ի մոտ:
Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում է նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով. «Ալենին տեղափոխում են Մասիվի հիվանդանոց, պայթուցիկներից վիրավորվել ա։ Նիկոլենք առաջին գծում են, վիճակը ծանր ա»,-գրում է նա։
Հայտնի է դարձել Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը: Փաշինյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա կինը՝ Աննա Հակոբյանը հայտնել է, որ Փաշինյանի դեմքին ու ձեռքերին վնասվածքներ կան, բայց նա առաջին բուժօգնությունը ստանալուց հետո կվերադառնա ցուցարարների մոտ: Նիկոլ Փաշինյանը ձեռքերի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել, վնասվել է նաև նրա աչքը: Հայտարարվեց նաև, որ Պռոշյան փողոցի մոտակայքում ջրցան մեքենա […]