11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» հնարավորություն են տալիս Փաշինյանին

«Պառակտման մասին հիմա որևէ խոսք չի գնում ընդհանրապես: Խոսքը գնում է կուսակցություններին հնարավորություն տալու մասին, որ եթե կուսակցությունն ունի ինչ-որ գործողություն, որը ցանկանում է առանձին անել, այդ հնարավորությունը կա: Մեկը հավատում է, մյուսը չի հավատում, այսինքն՝ գործողությունների վերաբերյալ է կոնսեսուսի չլինելը, բայց պառակտում, չգիտեմ ինչ, նման հարց չկա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» […]

Այս պարագայում պատիժը բավականին խիստ կլինի. Սեֆիլյանի պաշտպան

«Շաբաթ օրը Սեֆիլյանը հայտարարեց, որ իր իրեն զգուշացրել են ֆիզիկական ոչնչացման մասին: Լինելով Արցախի պատերազմի մասնակից Սեֆիլյանին մերժել են Հայաստանի քաղաքացիություն տալը: Արցախում ևս մերժել են քաղաքացիություն տալ: Այդ ամենից հետո դատախազները 11 տարվա ազատազրկում են պահանջում: Իշխանությունը փորձում է իր ուժը ցույց տալ, այս պարագայում պատիժը բավականին խիստ կլինի»,-պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ինպիսի […]

Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ․ թուրք մտավորական

Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները: Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում: «ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է […]

«Ելքն» ավարտեց քննարկումը. այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր

«Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերի որոշումների հետ և իրագործել»,-քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դաշինքում կայացած քննարկման մանրամասները: Նա նշեց, որ օրինակ՝ վաղը ԱԺ հերթական նիստն է, և իրենց խմբակցությունը, բնականաբար, շարունակելու […]

Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Իգիթյանը՝ Փոստանջյանին

«Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,-այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին,  ասել էլ է ՀՀԿ խմբակցության անդամ լեւոն Իգիթյանը: «Ես ուզում եմ հասկանալ՝ ավագանին քաղաքակա՞ն ինստիտուտ է: Մեզ անընդհատ ուղղորդում են դեպի քաղաքականություն: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եւ դա համարում եմ […]

Մխիթարյանը մեքենան նվիրել է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում […]

«Ունենք շատ լավ հնարավորություն՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպումը լավ հարթակ է՝ մեր երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրները քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարը նշել է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ […]

Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը

Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին:   Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է […]

Իշխանափոխություն երթի, ցույցի ու հանրահավաքի արդյունքում չի կարող լինել. Արփինե Հովհաննիսյան

Իշխանափոխության սահմանադրական ճանապարհը ընտրություններն են, ոչ թե երթերը, ցույցերը և հանրահավաքները։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դեմ է Սերժ Սարգսյանի վարչապետությանը, սակայն պայքարի ձևի հարցում «Ելք» դաշինքում դեռևս կոնսենսուս չկա։ Հարցին՝ եթե «Ելք»-ում այդ հարցի շուրջ ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված