Ինչպե՞ս տարբերել կապույտ հազն ու գրիպը
Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կապույտ հազի հետևանքների մասին։ Նա նշեց՝ կապույտ հազի արդյունքում արձանագրվել են ուղեղային թաղանթի բորբոքումներ, թոքաբորբեր, և հիմնականում որպես տարիքային թիրախային խումբ դիտարկվում է մինչև երկու տարեկանը: Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն։ Արտահայտվում է շնչառական ուղիների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային […]