Մեզ սկսեցին գազանաբար ծեծել, մեզ ուզում էին պատուհանից գցել. սումգաիթյան ջարդի ականատես

Սումգաիթյան ջարդերը վերապրած Կարինե Մեջլումյանն այսօր այս թեմայով խորհրդարանական լսումներին պատմեց, թե ինչպես են եղել իրադարձությունները սրանից 30 տարի առաջ, և ինչպես է իր ընտանիքը փրկվել: Նա նշեց, որ խորհրդային Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում հայերի ցեղասպանություն տեղի ունեցավ: Տիկին Կարինեն պատմում է՝ փետրվարի 28-ին ինքն իր բնակարանում էր, երեկոյան պատշգամբից նայել է, տեսել հանրահավաքի հազարով մասնակիցներին, […]