07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչական վերաքննիչ դատարանները ծանրաբեռնված են. վարչապետը արձանագրում է

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքներին:

«2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ ենք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման եւ վարչական դատարանների բեռնաթափման հարցին: Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են նշված հարցերի կարգավորմանը»,-նշեց վարչապետը:

Վարչապետի նկատեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձեւավորված միասնական դատական պրակտիկա ու դատավարության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ:

«Արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվել է երեքով»,-հայտնեց ՀՀ վարչապետը:

Կարեն կարապետյանը  ՀՀ ոստիկանության պետին հանձնարարեց, իսկ Երեւանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարան ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ ու ձեռնարկել ներկայացված վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ: Արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն կառավարության աշխատակազմ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ