17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օրինապահ հարկ վճարողների կյանքը պետք է հեշտացնել.վարչապետ

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով:

Առաջին հանձնարարականը հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ  խնդիրների վերաբերյալ է:

«2017 թվականին պետական բյուջեի եկամուտները՝ 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 միլիոն դրամով: Չնայած այս ցուցանիշին պետք է նշեմ, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարագավորումների հետևանքով  հարկերի վճարումից խուսափելու  կամ արհեստական նվազեցնելու , ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերու»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ նշվածի  կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են ուսումնասիրություններ: Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում հարկային ստվերի վերաբերյալ լիարժեք չի եղել:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետը հանձնարարեց. «Առաջինը ՊԵԿ նախագահին 7 օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների ներկայացնել տարածքային մարմինների ղեկավարներին, որոնք պետք է ներկայացնեն դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ: Երկրորդ. Կառավարության աշխատակազմի ղեկավարին 10 օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, հստակ սահմանելով, որ   համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի՝ օրինապահ հարկ վճարողի նկատմամբ վարչավարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև ոլորտային և համակարգային խնդիրների վերաբերյալ առաջարկություններ: Բոլոր լուծումները, որ այդ աշխատանքային խումբը ներկայացնելու է՝ առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ