09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը

Փետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հերթական դիտարկումը:  Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել […]

Արցախում զինծառայող է զոհվել

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

«Ելքը» կդիմի ՍԴ՝ 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության դիմել են Սահմանադրական դատարան՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում»,-գրված է հայտարարության տեքստում: Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի […]

Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը. Տիգրան Բալայան

Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Եվրամիության դիրքորոշումը հետեւյալն է՝ ամբողջական աջակցություն միջնորդական ջանքերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին»,- գրել է նա՝ իր էջում տեղադրելով Եվրոպական Խորհրդի փետրվարի 9-ին հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում է Ադրբեջանին եւ մասնավորապես, ԼՂ հակամարտությանը:

Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:             Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով […]

Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա պարարտանյութ. փոխնախարար/տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին: «Առաջին ծրագիրը դա՝ պետական աջակցություն հողագործներին մատչելի գնով պարարտանյութ ձեռք բերելու ծրագիրն է: Ընդ որում Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և սուբսիդավորման արդյունքում գյուղացին կարող է 1 պարկը ձեռք բերել 7 հազար դրամով»,-նշեց փոխնախարարը:  Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձը հայերենն է». Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում կազմակերպված հեքիաթապատումին:   Սփյուռքի նախարարը հանդիպում ունեցավ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 դպրոցի երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների հետ, զրուցեց մայրենի լեզվի մասին, լսեց նրանց մտահոգությունները հայոց լեզվի մաքրության վերաբերյալ: Նա հիացավ մայրենիի մասին […]

Ապստամբել ենք ու էլի ենք ապստամբելու․«Սասնա ծռերը» ընդդիմացան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:  «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ չի ցանկանում առանց իր պաշտպանի ներկայության շարունակել դատական նիստը և ինքնակամ ցանկացավ լքել դատական նիստերի դահլիճը:  «Դուք մեզ ստիպում եք, դրդում եք, որ մենք լքենք դատական նիստերի դահլիճը եւ մեր նկատմամբ սանկցիա։ […]

Գագիկ Հարությունյանն Ազգային ժողովում է (տեսանյութ)

Այս պահին Ազգային ժողովում են Բարձրագույն դատական խորհրդի ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուները, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Մյուս երեք թեկնածուների անունները շարունակում են անհայտ մնալ: ՀՀԿ-ականնների հետ հանդիպելուց հետո Գագիկ Հարությունյանը, պատասխանեց լրագրողների հարցերին:  Տեսանյութը՝ 1in.am-ի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված