26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 10, 2018

ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը Սիրիայում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «2011 թ-ից Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ունեն նաև տնտեսական պատճառներ… 2018 թ-ի փետրվարի 8-ին համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդեցին,որ մեկ օր առաջ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգում ռմբակոծաման է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխարհազորայիններին,որի արդյունքում սպանվել է 100-ից ավել մարդ…Դրանից հետո ԱՄՆ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց և […]

Վարչապետը կլուծի տան վարձի հարցերը. Հրապարակ

Ըստ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ կառավարության անդամի բնակարա­նային պայմանների ապահովումը կլինի պետական հոգածության ներքո: Մասնավորապես՝ կառա­վարության անդամի նստավայր քաղաքում բնակարան չունեցող կա­ռավարության համապատասխան անդամին, իր դիմումի համաձայն, տրամադրվելու է տվյալ քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման առավելագույն չափը սահմանելու է վարչապետը: Նշենք, որ «ՀՀ Ազգա­յին ժողովի պատգամավորի գոր­ծունեության երաշխիքների մասին» ՀՀ […]

Ո ՞րն է արցախյան օրակարգը. Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդես է եկել ճեպազրուցով

Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու  ներքո  պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Անդրադառնալով […]

Ռուբեն Հայրապետյանն այլ տարբերակ չունի, Ծառուկյանը գրոհում է ֆուտբոլ. Հրապարակ

Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ բավակա­նին «տպավորիչ» կլինի: Մինչ այս տեղեկություն կար, որ նա պատրաստվում է վերց­նել Բաղդասարովի երբեմնի «Միկա» ակումբը, որը սնանկանալուց հետո դարձել է սպորտի նախարա­րության ՊՈԱԿ: Հարցին, թե կարողանում եք հոգալ «Միկայի» ծախսերը, սպորտի նախա­րարության պաշտոնյան պատասխանեց. «Ծառուկյանի ցավը տանենք»: Իսկ Ծառուկյանը ֆուտբոլ կմտնի Աբովյանի «Կոտայքով», «Լո­կոմոտիվ Երեւանով»: «Մի թիմը բարձրագույն լիգայում է, […]

Մանկապարտեզ կառավարությունում. Առավոտ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նա­խագահ Շուշան Դոյդոյանը մտավախություն ունի, որ կառա­վարության նիստերի դոնփակ դաոնալուց հետո ալիքի նման նույն նախաձեռնությամբ փակվեյու են մյուս կառույցների նիստերը եւս: Երեկ հրա­վիրված «ՀՀ կառավարության դռնփակ նիստեր, ժողովրդավա­րության հետքա՞յլ, թե՞ արդյունա­վետ աշխատելաոճ» թեմայով քննարկմանը անդրադառնալով պաշտոնյաների հիմնավռրումներին, թե դոնփակ նիստերը հնա­րավորություն չեն տալիս արդյու­նավետ աշխատել՝ տիկին Դոյդոյանը հարցրեց. «Ատացվում է՝ նա­խորդ […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաղրամյան պող. 3, 5, 6 շենքերը, Զարուբյան փ. 1-7 սեփական տները, Իսահակյան փ. 36-42 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Շերամի փ. 11, 13, 19, 21 շենքերը, Խաղաղ Դոնի […]

Ալիեւի սցենարը. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ռազմատենչ հռետորաբանությունն ալիեւյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Քանի որ նախագահ Ալիեւը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիեւը չի կարող պարծենալ նաեւ նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն […]

Ապրիլ-մայիսին կսրվի, լրջանալ է պետք. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական զառանցանքն է դուրս տվել Հայաստանի մասին՝ հայտարարելով, թե «Իրեւանի խա­նությունը», Զանգեզուրը ադրբե­ջանցիների «պատմական հողերն են», եւ իրենք պարտավոր են մի օր վերադառնալ Երեւան: Ալիեւն այս խոսքերն ասել է փետրվարի 8-ին՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակ­ցության համագումարի ժամանակ, ավելացնելով, թե «պատմական տարածքներ» վերադառնալն իրենց քաղաքական եւ ռազմավարական նպատակն է: Իհարկե, առաջին անգամ […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին առանձին շրջաններում, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:  Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի