Ռուբեն Հայրապետյանն այլ տարբերակ չունի, Ծառուկյանը գրոհում է ֆուտբոլ. Հրապարակ
Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ բավականին «տպավորիչ» կլինի: Մինչ այս տեղեկություն կար, որ նա պատրաստվում է վերցնել Բաղդասարովի երբեմնի «Միկա» ակումբը, որը սնանկանալուց հետո դարձել է սպորտի նախարարության ՊՈԱԿ: Հարցին, թե կարողանում եք հոգալ «Միկայի» ծախսերը, սպորտի նախարարության պաշտոնյան պատասխանեց. «Ծառուկյանի ցավը տանենք»: Իսկ Ծառուկյանը ֆուտբոլ կմտնի Աբովյանի «Կոտայքով», «Լոկոմոտիվ Երեւանով»: «Մի թիմը բարձրագույն լիգայում է, մյուսը՝ առաջին խմբում:
Այս պահին բանակցում ենք միջազգային մակարդակի՝ յոթից ավելի հայտնի մարզիչնեիի, հիսունից ավելի հայտնի ֆուտբոլիստների, այդ թվում եւ՝ ազգային հավաքականի որոշ խաղացողների հետ»: Նաեւ Հենրիկ Մխիթարյանի՞: «Անուններ չենք տալիս»,- ասաց գործի «կազմակերպիչը»: Իսկ ինչպիսի՞ն է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ռեակցիան այդ ամենին, չէ որ Ծառուկյանի ու Հայրապետյանի միջեւ հավերժ անտագոնիզմ կա: «Դե, էն չեն. մենք թղթերն արդեն հանձնել ենք, Հայրապետյանը կարող է ուշ տալ-շուտ տալ թղթերը, «մա- լինկիե պակոստի» անել, բայց հավատանք, որ ֆուտբոլը, ի վերջո, կմիավորի նիանց»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: