26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2018

Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔԿ ծառայող

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպտատակով:  Նախաքննությամբ ձեռք բերված […]

Որ դեպքերում կալանավորին կարող է հատուկ ներում շնորհվել

«Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը մեջբերեց նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ կետը. «Որտեղ հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում Վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու»: Պողոսյանը խնդրեց […]

Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի […]

Հեղաշրջում անելո՞ւց եք վախենում. ընդդիմությունն՝ իշխանությանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով նախագահին զրկում են իր լիազորություններից: «Աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահն է որոշում կայացնելու»,-խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց նա: Ըստ պատգամավորի՝ նման կերպ Սահմանադրությունը խախտվում է: «Եկեք, միանգամից այս ինտիտուտը հանենք: Ինչի՞ց եք վախենում, որ նախագահը մեծ լիզորություններ ունենալով՝ մեծ քաղաքական […]

Բարձրացվել է Արամ Հակոբյանին քաղաքացիական բուժհաստատությունում հետազոտման ենթարկելու հարցը

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:   Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Արամ Հակոբյանի հետ, ստուգվել են նրա առողջական վիճակի ապահովման հարցերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը:   Հիմք ընդունելով այցի և կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում […]

Երբեմն ես մտածում եմ՝ է՞ս ինչ դառան մեր ժամանակները. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը համաձայն չէ գործընկերների հետ, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն: «Եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ավեի լավ է իր առաջարկած տարբերակը, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ։ Բայց ես ուսումնասիրություններ իրականացրել եմ ու չեմ կարծում, որ դրանում նոր բան կա։ Մտածում եմ հետևյալը՝ ընդդիմադիր են, պիտի որոշակի ընդդիմադիր խնդիրներ արծարծեն»,- […]

Շատ լուրջ է

Կառավարության այսօրվա նիստը ՀՀ  վարչապետ Կարանե Կարապետյանը սկսեց ավանդական հանձնարարականներով: Վարչապետը  անդրադարձավ ոռոգելի և չօգտագործված հողատարածքների խնդրին՝ նշելով, որ միայն Արարատյան դաշտավայրում կա 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք, որոնք հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդությունը նման հողերի արդյունավետ օգտագործման համար լիրաժեք օրենսդրական դաշտ չի ապահովում.  «Հաշվի առնելով վերագրյալը հանձնարարում եմ ՏԿԶ […]

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Քալանթարյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, […]

Խմբագրին և նրա երեխային սպառնացող Հայկը ՊՆ սպա է, դիպուկահար

Օրեր առաջ «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչել: Ինչի կապակցությամբ Մարիաննա Գրիգորյանը դիմել էր ոստիկանությանը: Նշենք, որ Հայկ Բերման Օհանյան անունով գրանցված օգտատերը հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի