18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2018

Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիացի պատգամավորներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։ Ժակ Մարիլոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իսկ Դելֆին Օն հանդիսանում է Իրանի հետ բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահ։ Տեղի է ունեցել […]

Համատեղ ստուգայց`տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման նպատակով

Մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկի պարագայում առանձին դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում նաև տնտեսվարող սուբյեկտները՝ փողոցներին հարակից հատվածներում տեղադրելով տրանսպորտային միջոցների կայանմանը խանգարող անօրինական արգելապատնեշներ: Այս իրավիճակը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների  ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով համատեղ հերթական ստուգայցն է կազմակերպվել, որի  ընթացքում մի շարք  փողոցներից առգրավվել են […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի անդամների հետ

Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի հրավերով այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված դոկտոր Արմեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Շրջանավարտների Ակումբի անդամների հետ: Թեյի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում կայացել է անկեղծ զրույց և մտքերի փոխանակում՝ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ: Երկրում արդեն բավական հայտնի երիտասարդ մասնագետները […]

Պուտին-Էրդողան-Ռոհանի 2-րդ գագաթնաժողովը կկայանա Ստամբուլում

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի՝ Սիրիայի հարցով 2-րդ գագաթաժողովը տեղի կունենա Ստամբուլում: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Աֆրինում ու Իդլիբում տեղի ունեցող զարգացումները: Հաղորդվում է, […]

Հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: «Էջմիածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը խորան բարձրացրեց  Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, որը հրապարակեց […]

Պատահար Թբիլիսյան խճուղում. «Մերսեդես»-ի վարորդը մահացել է (լուսանկարներ)

Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/6 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի վարորդը` 30-ամյա Վահե Շահումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Ֆորդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Փաստաբանները ցանկանում են միտինգ անել. /տեսանյութ/

«Այս հարցը լավ էլ քաղաքական հարց է և պետք է պայքարենք բոլոր միջոցներով»,-այսօր՝ փետրվարի 9-ին Փաստաբանների պալատում հրավիրված քննարկման ժամանակ նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը: Արդեն հայտնել ենք, որ ՓՊ խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը երթ  կազմակերպելու առաջարկ էր արել: «Կոնկրետ ես դեմ եմ երթ հասկացողությանը, բայց շատ կողմ եմ միտինգին:Երթի ժամանակ մասնակիցների թիվը քչանում է: Շատի […]

Ընտրել ենք ոսկե միջինը, ու սա լավագույն լուծումն է. Շարմազանով

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի […]

Մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 15, խարդախության 5, կաշառակերության 3, ապօրինի ծառահատման 2, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի