26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրել ենք ոսկե միջինը, ու սա լավագույն լուծումն է. Շարմազանով

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նկատեց, որ այս հարցի քննարկումից մի բան հասկացավ՝ չկա պատգամավոր, որ մտահոգ չէ այս հարցի վերաբերյալ: <Անվտանգության կանոնները շատ կարևոր են, բայց պետք է այնպես անենք, որ անվտանգության համակարգն ու կանոնները հակասության մեջ չմտնեն քաղաքացիների իրավունքների հետ>,-ասաց նա ու հավելեց, որ սա ամենալավ լուծումն է, որ բերել է կառավարությունը:

Ինչ վերաբերում է նրան, որ ինչու մինչև ապրիլը մեկը թողնում, Շարմազանովն ասաց, որ այստեղ սեփականության իրավունքի հարցն է, որի վրա չի կարելի բռնանալ: <Մենք հնարավորություն ենք տալիս բոլոր քաղաքացիներին, որ մինչև ապրիլի 1ն են ներմուծել, կարողանան օգտագործել, բայց դրանով աջակողմյան երթևեկության խնդիրները չեն վերանում>,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա հորդորեց կառավարության ներկայացուցիչներին լսել առողջ առաջարկներն ու ներառել երկրորդ ընթերցման ժամանակ, սակայն փոփոխություններին պետք է ռադիկալ քայլերով չգնալ: <Մենք ընտրել ենք ոսկե միջինը, ու սա լավագույն լուծումն է>:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ