Մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 15, խարդախության 5, կաշառակերության 3, ապօրինի ծառահատման 2, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: