Որ դեպքերում կալանավորին կարող է հատուկ ներում շնորհվել
«Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը մեջբերեց նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ կետը. «Որտեղ հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում Վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու»: Պողոսյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ չափանիշներով է որոշվելու խնդրագրի կարևորությունը:
Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ այս իստիտուտը, որը պետք է ուսումնասիրի գործը, սահմանվել են այն բացառիկ հանգամանքները հաշվի առնելովու նկատառումից, որ չենք կարող կանխատեսել բացառիկությունը: «Ուզում եմ հատուկ անդրադառնալ նրան, որ այդ հանձնաժողովի եզրակացությունը խորհրդատավական բնույթ է կրում և պարտադիր չէ ոչ ՀՀ վարչապետի, և ոչ էլ նախագահի համար: Հանձնաժողովը տարբեր շերտերից և պետական մարմիներից կազմված կառույց է, որը հաշվի կառնվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բացառիկությանը և չափանիշներին, Քրմոյանը օրինակ բերեց, որ հնարավոր է օրինակ դատապարտյալը հրդեհի ժամանակ փրկել է 50 դատապարտյալի, կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, ծանր հիվանդություն ունի և այլն: «Մենք հնարավորություն ենք տալիս ավելի կարճ ժամկետում քննել, այսինքն ժամկետ սահմանելու համար է»,-ասաց նա: Ի դեպ, Քրմոյանը նշեց, որ բուն հրամանագիրը, խնդրանքը բավարարելու և մերժման որոշումները բողոքարկման ենթակա չեն: