18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղաշրջում անելո՞ւց եք վախենում. ընդդիմությունն՝ իշխանությանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով նախագահին զրկում են իր լիազորություններից: «Աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահն է որոշում կայացնելու»,-խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց նա:

Ըստ պատգամավորի՝ նման կերպ Սահմանադրությունը խախտվում է: «Եկեք, միանգամից այս ինտիտուտը հանենք: Ինչի՞ց եք վախենում, որ նախագահը մեծ լիզորություններ ունենալով՝ մեծ քաղաքական կշիռ կունենա՞, հեղաշրջում կանի՞, ձեր հիմիկվա վարչապետ, նախագահից ինչ-որ բան ձեռք կբերի՞»:

Ապա դիմելով Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հրայր Թովմասյանին՝ նա նետեց, թե հենց Թովմասյանի գրած Սահմանադրությունն է խախտվում:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ իր արտահերթ ելույթում նկատեց, որ ոչ ոք ոչ մի բանից չի վախենում: Նա ներկայացրեց Սահմանադրության համապատասխան հոդվածը՝ նշելով, որ նախագահն իրավունք ունի իր առարկություններով հետ վերադարձնել այդ միջնորդությունը: «Այս լուծման մեխանիմզը Սահմանադրությունից է: Ասել, որ դուք լիազորություն եք վերցնում, այդքան էլ վերաբերելի չէ»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ