29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Ինքը բարձր ինտելեկտի տեր, իր կարծիքն ունեցող անձնավորություն է. Բաբլոյանը՝ Արմեն Սարգսյանից

«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին և գտնում եմ, որ շատ լավ առաջարկություն է: Ինքը բարձր ինտելեկտի տեր, իր կարծիքն ունեցող, իր մոտեցումները ձևավորած անձնավորություն է, հստակ է պատկերացնում ժողովրդի, երկրի, պետության կարիքները, ներքին խնդիրներին ծանոթ է որպես ՀՀ քաղաքացի, միաժամանակ վարչապետ է։ Մյուս կողմից էլ` ծանոթ լինելով միջազգային ամբողջ նիստուկացին՝ նա ՀՀ նախագահի լավ թեկնածու է»,-այսօր […]

Հունվարի 29–ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի  29–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:   ԹԵՄԱ՝  «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի դրական եւ բացասական ազդեցությունը ոլորտի զարգացման հեռանկարում:   Հունվարի  29–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Կարինե Դանիելյանը եւ կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը: ԹԵՄԱ՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» […]

Մոսկվա-Նյու Յորք թռիչքի ժամանակ ուղեւորը հարվածել է բորտուղեկցորդուհուն

Մոսկվայից Նյու Յորք թռչող ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Նախ վեճ է առաջացել, ինչից հետո բիզնես դասի ուղեւորը հարվածել է բորտուղեկցորդուհուն։ Նշվում է, որ տղամարդը իքնաթիռում կոպտորեն խախտել է կարգը, անվայել բառեր է հնչեցրել, չի հետեւել նկատողություններին եւ ուղեւորների կյանքի եւ թռիչքի անվտանգության համար իրական սպառնալիք է ստեղծել: Բացի այդ, նա նաեւ հարվածել է բորտուղեկցորդուհու […]

Բարի լուր. Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել

Գյումրիում երեք տարի առաջ սպանված Ավետիսյանների դստեր ընտանիքում բարի լուր է լսվել: Երեկ երեկոյան Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում  Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, ունեցել է իր երրորդ զավակին: Երեխային կնքել են Հասմիկ անունով: Հիշեցնենք, որ  Հասմիկ անունն էին կրում Ավետիսյան ընտանիքի մայրը և թոռնիկը: Նորածինն ու մայրը գտնվում են նորմալ վիճակում: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին հրավերի համար եւ ընդգծել, որ հայ պատվիրակների […]

«Բանակում ձեռք բերած գիտելիքներն ու կյանքի փորձը հնարավոր չէ ձեռք բերել մեկ այլ տեղ»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Հոգեւորականը մահացել է՝ փրկելով թափառաշրջիկին

Մոսկվայի եկեղեցիներից մեկի սպասավորը մահացել է՝ փորձելով փրկել թափառաշրջիկի, ով ընկնում էր գնացքի տակ։ «Նա մահացավ՝ սխրանք գործելով։ Նա մահացավ՝ իրականացնելով Քրիստոսի ասածը՝ չկա ավելի մեծ սեր, քան այն, որը սեփական հոգին է դնում իր ընկերոջ համար»,- ասվում է եկեղեցում տարածված հայտարարության մեջ։ Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 25-ին, Կրասնոգորսկի երկաթուղու վրա։ Գրիգորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի