29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Հրամանատարական հավաքներ

Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը: Հավաքների շրջանակում, որոնք անց են կացվել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և […]

«Զվարթնոց» օդանավակայանում Մեծ Բրիտանիա ուղարկել նախատեսվող խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերել` թաքցված մանղալի մեջ. կան ձերբակալվածներ

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 26-ին, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» Փակ […]

Կադրային ուշագրավ փոփոխություններ ոստիկանությունում

«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արա Դավթյանն ազատվել է աշխատանքից և անցել թոշակի»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտնել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։  Նա հայտնեց նաև, որ ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը ևս ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի […]

Սարգիս Հացպանյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» պանթեոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։ Չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ […]

Հայկական եռագույնը` Արսենալի էջում /ֆոտո/

«Արսենալի» մամուլի քարտուղարությունն «Instagram»-ի իր էջում պարբերաբեր լուսանկարներ է հրապարակում թիմի մարզումից: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա: Նրա մասնակցությամբ հերթական լուսանկարը «Story» բաժնում տեղադրելիս` «Արսենալի» մամուլի քարտուղարությունը տեղադրել է նաև Հայաստանի դրոշը։

Էլեկտրոնային առողջապահական համակարգում ներբեռնումներ կատարողները կուսուցանվեն

Առողջապահության ոլորտում շարունակվում են բեկումնային փոփոխությունների տանող  ծրագրերը։ Այս համատեքստում կարևոր ռազմավարական նշանակություն ունի Էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնումը։   «2018 թվականին համակարգում ներբեռնումներ կատարողների թիվը մեծապես կավելանա։ Հետևաբար, մենք պետք է կազմակերպենք այդ մասնագետների ուսուցումը»,-նախարարության պատասխանատուներին ասել է Լևոն Ալթունյանը հարցի քննարկման ժամանակ։ Նախարարը կարևորել է կրթական ծրագրերի մշակումը` ըստ մակարդակների։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների […]

Մեծ տարբերություն կա այսօրվա և նախկին բանակի միջև. Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը Henaran.am-ի հետ զրույցում վերհիշել է հայոց բանակի կազմավորման ընթացքը: «Մեր բանակը և ժողովուրդը միասնական մարմին լինելու անհրաժեշտություն ունեն, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ինձ հուսադրում են: Ծնողները ոչ թե իրենց երեխային ուղարկում են անհայտություն, ինչպես սովետական ժամանակաշրջանում էր, այլ կարող են գնալ, տեսնել երեխային, շփման մեջ լինել: Եթե այս գործընթացը զորանա, բանակն ու […]

Ծրագրերն ուղղորդվել են բացառապես խոցելի և կարիքավոր ընտանիքներին. նախարար

«Բոլոր պատկան մարմիններն այս ընթացքում  իրենց գործառույթների շրջանակներում իրականացրել են անհրաժեշտ քայլերը,  գիտեք` և՛ նախագահի մոտ են տեղի ունեցել քննարկումներ, և՛ համապատասխան հանձնարարականներ են տրվել պատկան  մարմիններին, և՛ հետևել են կոնկրետ  գործողություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ ի պատասխան հարցին, թե նախարարությունն արդյոք գնահատել է՝ գնաճի հետևանքները չքավոր խավի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի