01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեծ տարբերություն կա այսօրվա և նախկին բանակի միջև. Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը Henaran.am-ի հետ զրույցում վերհիշել է հայոց բանակի կազմավորման ընթացքը:

«Մեր բանակը և ժողովուրդը միասնական մարմին լինելու անհրաժեշտություն ունեն, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ինձ հուսադրում են: Ծնողները ոչ թե իրենց երեխային ուղարկում են անհայտություն, ինչպես սովետական ժամանակաշրջանում էր, այլ կարող են գնալ, տեսնել երեխային, շփման մեջ լինել: Եթե այս գործընթացը զորանա, բանակն ու ժողովուրդն ավելի միասնական կլինեն»,- պատմեց նա: Բանաստեղծի խոսքով՝ առկա է զինվորների անհատական պատրաստվածության խնդիր, որը պետք է հասնի կատարելության:

«Համարժեք կրթական դաստիարակչական աշխատանքը միանգամից չի կարող ազդել, ընտանիքի դաստիարակությունը մեկ այլ կարևոր հարց է: Թեև վերջին տարիներին ավելի քիչ է այցելում զորամասեր, բայց մեծ տարբերություն է նկատում այսօրվա և նախկին բանակի հետ»,-եզրափակեց բանաստեղծը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ