26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2018

Էջմիածնի քաղաքապետին պատվերով զրպարտել են. մտավորականները բարկացած են

«Ենիչերիներին դուր չի գալիս համընդհանուր անկումներից դուրս տեսնել մի քաղաք, որը տարեց տարի ավելի շենանում և ներկայանալի է դառնում։ Կեղծ արժեքներով առաջնորդվող, երկիրի քանդարար, ազգը պառակտող ճարտարապետներին հանգիստ չի տալիս համատարած թալանչիների մեջ սրտացավ քաղաքապետի ներկայությունը»,-Henara.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակիչ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Բանաստեղծը անհանգստացած է. «Ո՞վ է նման պատվեր իջեցրել, ո՞վ […]

«Ճվճվ Արոյի» որդիներն քաջագործությունները․ ավելի քան 15 հազար դոլարի տուգանք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երեւանի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի եւ նրա եղբոր քաջագործությունների մասին: Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ եւ Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում […]

«Հանրային բողոքն անխուսափելի է, եթե նույնիսկ հունվարի 19-ին էլ չլինի, հետո է լինելու»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է, որ հունվարի 19-ին նախատեսված թանկացումների դեմ իրենց երթն ամենևին էլ PRին չի միտված, այլ քաղաքացիների պայքարն է ընդդեմ թանկացումների: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց.  «Հարկային օրենսգրքով ավելացել է բենզինի, գազի և դիզվառելիքի ակցիզային հարկը, սրան զուգահեռ քաղաքացիներին աշխատավարձի իջեցում է սպասում,  եկամտային հարկն է ավելացվում։ Այս ամենի […]

Փաշինյանը դժգոհեց նախագծերի հերթականությունից

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթեցմամբ: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչու են հերթականությունը խախտում և առաջինը քվեարկության չեն դնում սահմանադրական օրենք համարվող «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ նիստին գրացվել էր 93 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, […]

Թանկացումները շարունակվելու են. Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, […]

«Դու պիտի դա չասեիր». Ծառուկյանը սաստել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստում, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը խոսելով գնաճի դեմ պայքարի մասին՝ ասել է, թե միակ ճանապարհը մնացել է ժողովրդին փողոց հանելը: Ծառուկյանը սաստել է նրան՝ ասելով, որ գոնե Բոստանջյանը նման բան ասելու իրավունք չունի»: Մանրամասները՝ […]

Վարդան Օսկանյանը հույսը կտրած մեկնել է երկրից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորը Հայաստանում` ընտանիքի հետ անցկացրած Վարդան Օսկանյանն այս օրերին կրկին ԱՄՆ է մեկնել: Հիշեցնենք` նա դասախոսում է Ֆլետչերում, գիրք է գրում, Հայաստան կվերադառնա մի քանի ամսից` գրքի շնորհանդեսը կազմակերպելու: «Համախմբում» կուսակցությունը ֆորմալ կա, սակայն չի գործում. գնալուց առաջ նա «զինակիցներին» ասել է` որեւէ սպասում չունենաք, ֆորս-մաժոր չի լինի մինչեւ ապրիլ․ «Ամեն […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Իջևան, Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի