26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 13, 2018

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Ով էր մեղավոր թանկացման համար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասում է, որ ով խոսում էր թանկացումների մասին, նա էլ խուճախ է ստեղծել՝ նկատի ունենալով ընդդիմությանը: «Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ, պետք է հասկանալ, որոնք են կայուն, հասկանալ, թե որքան ազդեցություն են այդ գործոններն ունեցել այդ թանկացումների վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Խոսրով Հարությունյանն ընգծեց՝ իրականում հունվարի 1-ից ներմուծվող […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի,  Արտաշավանի, Թալինի,  Արագածի, Աշոցքի,  Եղվարդի, Հրազդանի,  Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

Ծանր հարված. գարնանը նոր թանկացումներ են սպասվում. Հայկական ժամանակ

Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած  չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը՝ բարձրորակ եւ թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ […]

Որոշ պաշտոնյաներ Ամանորը դիմավորեցին շատ վատ տրամադրությամբ. Ժամանակ

Խորհրդարանի, նախարարությունների և մարզպետարանների որոշ պաշտոնյաներ Ամանորը դիմավորեցին շատ վատ տրամադրությամբ. կառավարությունը որոշել է խնայել նաև նրանց վրա: Դեռևս 2017թ. կառավարությունը որոշել էր հունվարի 1-ից փոխնախարարներին, ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալներին և փոխմարզպետներին զրկել պետբյուջեից սնվող ծառայողական մեքենա ունենալու արտոնությունից, և եթե դա տեղի ունենա, նրանք կհայտնվեն երկրի շարքային քաղաքացիների կարգավիճակում, ստիպված կլինեն սեփական գրպանից վճարել […]

Նո՞ր պաշտոն առաջին նախագահին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» գրում է. «ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի նաև տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը թափուր է 2016 թվականի աշնանից՝ նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահից հետո: Այս ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չի […]

Կստացվի հետաքրքիր իրավիճակ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 12-ին նախագահի նստավայրում ընդունելով ԱԺ խորհրդի անդամներին, Սերժ Սարգսյանը նրանց հետ քննարկել է խորհրդարանական կառավարման համակարգի անցման հարցերը, այդ թվում՝ անդրադառնալով 4-րդ նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ըստ Սահմանադրության, նախագահի ընտրության համար անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուն ստանա ձայների 3/5-ը: Եթե առաջին փուլում նա չի ստանում այդքան ձայն, ապա […]

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ևս մեկ ֆիլմ է նկարահանել. «Փաստ»

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Փաստ» օրաթերթին տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, եւ սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հ. Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է «Մենք ընկերներ ենք», հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին է: «Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից եւ շարունակվում է մինչեւ մեր օրերը, […]

Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։  Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի