24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 13, 2018

125 մետրանոց եռագույն դրոշը գրանցվել է «Գինեսի ռեկորդների» գրքում. հաղթարշավը շարունակվում է/տեսանյութ/

«Իմ դրոշը բացել եմ զորամասերում ու զինվորները չափից դուրս ոգևորվել են, բացել եմ Շուշիում, Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում…»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եռագույնը միասնության կամուրջ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Մուշեղ Գասպարյան: Մուշեղ Գասպարյանը ստեղծեց 125 մետրանոց եռագույն դրոշը, որը առայժմ միակն է աշխարհում իր երկարությամբ և լայնությամբ: Դրոշը գրանված է «Դյուցազնագրքում»: Մուշեղ Գասպարյանը անցած 2017 թվականին մի շարք […]

Ավտոմեքենան ամբողջովին այրվել է, մեկ մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

Հունվարի 13-ին, ժամը  03:58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 18-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի 35 OG 529 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրդեհը […]

«Թուրք ազերին պետք է զսպի ախորժակը». կոտրել էին գեներալի տեղադրած խաչքարը

Երկրապահ ուխտագնացներին երեկ մեծ ոգեւորությամբ են ընդունել Արցախի հարավային, հարավ-արեւելյան ուղղության զորամասերում, մարտական հենակետերում: Առանձնահատուկ խորհուրդ ուներ ծաղկադրումը, որ կատարվեց Արալեռի զորամասում: 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ոսոխի արկակոծումից կոտրվել էր այս զորամասի տարածքում դեռ 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի տեղադրած խաչքարը: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ արագորեն ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարերից […]

Քանի՞ հատ մոմ եք վառում եկեղեցում

Քանի՞ հատ մոմ եք վառում եկեղեցում: Հաջորդ անգամ, մի հատ մոմ էլ վառեք նրանց համար ում վիրավորել եք: Մի հատ էլ նրանց համար ում խաբել եք: Մի հատ էլ նրանց համար ումից մի բան եք գողացել: Մի հատ էլ նրանց համար ում մի բան պարտք եք ու չեք վճարել : Սերաֆիմ Վիրիցկի

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: Այցի արդյունքներ հիման վրա  կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ:

Ինչ չի կարելի նվիրել Նոր տարվա կապակցությամբ

Ամանորի կապակցությամբ ընդունված է միմյանց նվերներ տալ։ Սակայն ամանորյա նվեր ընտրելիս պետք է ոչ միայն օրիգինալ նվեր ընտրել, այլեւ պետքական։ Սակայն չպետք է մոտանալ նաեւ ավանդույթները՝ կապված ամանորյա նվերների հետ։ Ահա թե ինչեր չի կարելի նվիրել Ամանորի կապակցությամբ։ Ժամացույց Շատ երկրներում ընդունված չէ Ամանորի կապակցությամբ ժամացույց նվիրել։ Օրինակ, չինացիները կարծում են, որ նվիրված ժամացույցը նշանակում […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունվարի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի