10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ չի կարելի նվիրել Նոր տարվա կապակցությամբ

Ամանորի կապակցությամբ ընդունված է միմյանց նվերներ տալ։ Սակայն ամանորյա նվեր ընտրելիս պետք է ոչ միայն օրիգինալ նվեր ընտրել, այլեւ պետքական։ Սակայն չպետք է մոտանալ նաեւ ավանդույթները՝ կապված ամանորյա նվերների հետ։ Ահա թե ինչեր չի կարելի նվիրել Ամանորի կապակցությամբ։

Ժամացույց

Շատ երկրներում ընդունված չէ Ամանորի կապակցությամբ ժամացույց նվիրել։ Օրինակ, չինացիները կարծում են, որ նվիրված ժամացույցը նշանակում է մարդու կյանքի մնացած օրերը հաշվել։ Ռուսաստանում կարծում են՝ ժամացույց նվիրելը վեճի է հանգեցնում։

Դանակ

Ընդունված է կարծել, որ նման նվերը տանը դժբախտություն եւ կռիվ է բերում։ Եթե ձեզ Նոր տարվան դանակ են նվիրում, ապա փոխարենը պետք է մետաղադրամ տաք։

Գուլպաներ

Ասում են, որ կանայք չպետք է սիրած տղամադուն գուլպաներ նվիրեն, քանի որ նա ընդմիշտ կհեռանա իրենցից։

Գրքեր

Ժողովրդական ավանդույթներն ասում են, որ Ամանորի կապակցությամբ սիրելիներին գիրք նվիրել նշանակում է բաժանում։ Չի կարելի նաեւ սիրահար զույգերին գիրքն նվիրել, քանի որ նրանց ընտանիքում կռիվներ կսկսվեն։

Մարգարիտ

Այս ավանդույթը եկել է Հին Հունաստանից, այստեղ կարծում էին, որ մարգարիտները ծովահարսների արցունքներն են։ Դրա համար մարգարիտ նվիրելը բերում էր արցունքների։

Հայելի

Հայելիների հետ կապված տարբեր երկրներում տարբեր ավանդույթներ կան։ Ընդունված է, որ քանի որ այն շատ են օգտագործում գուշակությունների մեջ, հայելի նվիրելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։

Սպասք

Ընդունված է, որ սպասք նվեր ստանալը բերում է գումարային խնդիրների։

Կենդանիներ

Չի կարելի մարդուն կենդանի նվիրել, առանց նրա հետ խորհրդակցելու։ Իսկ եթե ամեն դեպքում կենդանին սպասված նվեր է, ապա Ամանորի կապակցությամբ այն պետք չէ նվիրել, ընդունված է կարծել, որ այն կփորձի գնալ իր հին տիրոջ մոտ։

Հողաթափեր

Հողաթափեր Ամանորի կապակցությամբ ընդունված չէ նվիրել հատկապես գյուղերում։ Այստեղ կարծում են, որ հողաթափերը հիվանդություն են բերում, հատկապես, եթե դրանք սպիտակ գույնի ռն։

Փողկապ

Ընդունված է կարծել, որ փողկապը նվիրողին կապում է նրան, ում այն նվիրում են։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ