01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի,  Արտաշավանի, Թալինի,  Արագածի, Աշոցքի,  Եղվարդի, Հրազդանի,  Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ