27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նո՞ր պաշտոն առաջին նախագահին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» գրում է. «ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի նաև տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը թափուր է 2016 թվականի աշնանից՝ նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահից հետո: Այս ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարվել: Նախատեսվում էր, որ փոխվելու է Մատենադարանի կարգավիճակը, և հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպության փոխարեն դառնալու է հիմնադրամ: Կարգավիճակի փոփոխության գործընթացն ավարտվել է: Մատենադարանի բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող խորհրդի կազմը նույնպես, ինչպես նշեցինք, հաստատվել է:

Կանոնադրության համաձայն, խորհուրդը պետք է ունենա 19 անդամ, որից 10-ը՝ Մատենադարանից: Մյուս 9-ը անդամը, որոնք նույնպես նշանակվել են կանոնադրական նորմերի հիման վրա, բայց ներկայացնում են այլ՝ պետական ու ոչ պետական կազմակերպություններ, հետևյալն են.

Լևոն Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարար

Վահե Ստեփանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Ավետիս Բերբերյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

Սամվել Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Ռադիկ Մարտիրոսյան – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Արամ Սիմոնյան – Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Ներսես ՏերՎարդանյան – ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Տիգրան Զարգարյան – «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Լևոն Սարգսյան – «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Մատենադարանի տնօրեն ընտրելու է հոգաբարձուների խորհուրդը: Ենթադրվում է, որ խորհրդի նախընտրելի թեկնածուն կլինի այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Այդ հնարավորության օգտին է խոսում, մասնավորապես այն հանգամանքը, որ Մատենադարանը հիմնադրամ դառնալուց հետո էլ նա շարունակել է աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատար, ինչը ամրագրվել է կառավարության համապատասխան որոշմամբ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես կրթական ու գիտական հաստատություններում տնօրեն են դառնում այն մարդիկ, որոնք մինչև մրցույթը նշանակված են լինում որպես ժամանակավոր պաշտոնակատար, ու մրցույթի ընթացքում էլ, որպես կանոն, մրցակից չեն ունենում: Վահան Տեր-Ղևոնդյանը պատմաբան է, եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, որպես Մատենադարանի տնօրենի հավանական հավակնորդի, նշվում էր Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի անունը: Նա, սակայն «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հերքել էր, թե ինքը նման մտադրություն ունի: Բացի այդ, այսօր արդեն նա չի ունենա այդ հնարավորությունը, հաշվի առնելով, որ Մատենադարանի խորհրդի անդամը, համաձայն կանոնադրության, չի կարող դառնալ տնօրեն: Նույն Վահան Տեր Ղևոնդյանն, ի դեպ, ընդգրկված չէ հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչը նույնպես հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նրա հետ կապված այլ ծրագրեր ունեն:

Այս ընթացքում շրջանառվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որը թեկնածությունը հետագայում, իհարկե չի հաստատվել: Տեղեկություններ կան, որ առաջադրվելու մտադրություն ունեցել են Մատենադարանի մեկ-երկու բաժինների ղեկավարներ, որոնք, սակայն, ըստ նույն տեղեկությունների, դուրս են մնացել գործընթացից: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ներկայացնի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ