08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաք 10։00-11։00 Հյուսիսային պող. 1, 3, 4, 6, 8, 10, 10/1, Հին Երեւանցու փ. 2 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Արամի փ. 4/3, Աբովյան փ. 2/5, 8, 11, Նալբանդյան փ. 7/1 շենքերը […]

Օրենքները դակվելու են, անցնելու են, գնան. Մարուքյան

«Ժամանակին տպված-դրված էին լինում նախագծերը, պետք է էլեկտրոնային լինեին, բայց նայում ենք՝ դեկտեմբերի 5-ի օրակարգն է դրված, անհարմություններ են, մի 3 ժամ պետք է ման գանք, որ գտնենք»,-այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ապա նա իր մտահոգությունը հայտնեց արտահերթ նիստին ընդգրկված բազում հարցերով օրակարգի վերաբերյալ: «Դեկտեմբերի կեսին Կառավարությունը հիշում է, […]

Բռնաբարության փորձ Գյումրիում, զոհն անչափահաս է, Իրավունք

Դեկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի բնակիչ, 17-ամյա մի դպրոցական աղջիկ հայտնել է, որ ժամը 12:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 112 հաս­ցեում գտնվող կիսաքանդ շինությունում ոմն Վւս- նյա, իր կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն հանդիպե­լով իր կողմից դիմադրության, նպատակին չի հա­սել: Մեզ հաջողվեց […]

Ցմահ դատապարտյալին «մղում են» մահվան, հույսը Սերժ Սարգսյանն է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին վաղաժամկետ պայմանականով ազատելու հայցը։ Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը կբողոքարկի  վճիռը: Նա գտնում է, որ բոլոր հիմքեր կան Ստեփան Գրիգորյանի նկատմամբ վաղաժամեկտ պայմանական կիրառելու համար․ «23 տարվա մեջ ինքը դրական վարքագիծ է դրսեւորել, միայն 2 անգամ հեռախոս են հայտնաբերել իր մոտից»։ Նշենք, որ ցմահ […]

Օրենքով գողերը գալիս են Երեւան. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18- ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարու­թյունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին: Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ. դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից: Արմեն Կանեւսկոյը Ռուսաս­տանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, եւ նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություն­ներ են […]

Նման հայտարարությունների հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետության հայտն է

«Նման տնտեսութուն ունենալու պայմաններում, երբ որ մոնոպոլիզացված է, ժամանակին էլ սա կոչվում էր կազմակերպված պետություն, սա պարզապես անհնարին է: Ես չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունը ցանկություն ունի փոխվելու կամ քայլեր է անում փոփոխության համար: Հետևաբար, սա ասվել է ասվելու համար»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ մի քանի տարի հետո ՀՀ-ն 10 հազար դոլարին […]

Էրդողանը 2 անգամ խնդրել է Պուտինին, լուրջ ռազմական գործողություններ էին սպասվում Արցախի հանդեպ. 168 Ժամ

«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հան­դեպ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը: «Ադրբեջանաթուրքական զորախումբը գտն­վում էր Նախիջևանում, Ադրբեջանը սկսեց ռազմական լայնածավալ  գործողություններ Արցախի ամբողջ ճակատային հատվածում: Նպատակն էր հարձակում, հայկական ուժերի նահանջ, ռուսական խաղաղարար ուժերի մուտք կոնֆլիկտի գոտի, որը կապահովեր ՌԴ- ի գերակայությունը տարածաշրջանում, և […]

ՀՀ սահմանին ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի