Բռնաբարության փորձ Գյումրիում, զոհն անչափահաս է, Իրավունք
Դեկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի բնակիչ, 17-ամյա մի դպրոցական աղջիկ հայտնել է, որ ժամը 12:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 112 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունում ոմն Վւս- նյա, իր կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն հանդիպելով իր կողմից դիմադրության, նպատակին չի հասել:
Մեզ հաջողվեց պարզել, որ 18-ամյա Վանյան հանդիսանում է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ եւ, որ արդեն բացատրություն է տվել ոստիկանությունում: Իսկ դպրոցական աղջնակը սովորում է Գյումրիի հիմնական դպրոցներից մեկում: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ ինչպես նաեւ, որ խոսքը գնում է պատանիների մասին, զերծ կմնանք ներկայացնելուց կոնկրետ բնակության վայրերը: Սակայն տեղեկացնենք, որ բնակության վայրի համայնքապետը նրան հետեւյալ կերպ բնութագրեց.
– Վանյան շատ աշխույժ, ակտիվ տղա է, բայց դժվարանում ենք հավատալ նրան, ինչի մեջ որ կասկածվում Է: Վերջին շրջանում գրեթե գյուղում չէր լինում, Գյումրիի ավտոլվացման կետերից մեկում է աշխատում եւ հազվադեպ է գալիս ծնողներին տեսակցելու: Վանյան մեծ հաջողություններ է գրանցել նաեւ սպորտում, քինգ բոքսինգի ոլորտում ունի պատվոգրեր:
Ընտանիքի միակ որդին է, ունի իրենից փոքր քույր: Հայրը արտագնա աշխատանքների է լինում, մայրը՝ տնային տնտեսուհի է: Ողջ գյուղը ապշած է, որ Վանյան կարող էր նման արարք իրեն թույլ տալ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: