20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նման հայտարարությունների հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետության հայտն է

«Նման տնտեսութուն ունենալու պայմաններում, երբ որ մոնոպոլիզացված է, ժամանակին էլ սա կոչվում էր կազմակերպված պետություն, սա պարզապես անհնարին է: Ես չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունը ցանկություն ունի փոխվելու կամ քայլեր է անում փոփոխության համար: Հետևաբար, սա ասվել է ասվելու համար»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ մի քանի տարի հետո ՀՀ-ն 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ ունենա, ինչի մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

 Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ նախագահը չի հայտարարել, որ վարչապետ դառնալու մտադրություն չունի, իսկ սահմանդրական փոփոխութունն էլ արվել է պարզապես վերարտադրության համար, այսինքն՝ սա արդեն բավարար հայտ է, որ նորից կփորձի մնալ որպես ՀՀ համար մեկ դեմք: Արամ Սարգսյանը նման հայտարարությունների հիմքում տեսնում է Սերժ Սարգսյանի իշխանության մնալու հայտը: Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, թե խնդիրը հայտարարության միայն քաղաքական կողմը չէ, այլև այդ տեսլականի ոչ իրատեսականությունն է: «Չկան քայլեր, որոնք արվում են, որ այս հայտարարություններն իրականություն դառնան»,- շարունակեց Արամ Սարգսյանը: 

Նախագահն իր ելույթում մասնավորապես ասել էր. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ