Ֆրանսիան անհանգստացած է ԼՂ հակամարտությամբ․ դեսպան

Ֆրանսիան անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Նա նշեց, որ շատ զինվորներ են զոհվում։ «Այս տարվա սկզբից մինչ օրս շուրջ 57 զինվոր է մահացել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ սառեցված հակամարտություն չէ։ Այն գործող կոնֆլիկտ է, որն ազդում է ժողովրդի եւ […]