08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Երկրաշարժ Իրանի տարածքում

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Նախնական տվյալներով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են:   Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով

Սերը ու վախը չեն կարող միատեղ ապրել: Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ: Չարը ուժեղ է, և ՎԱԽԸ չարի ամենահզոր ուժերից մեկն է: Հետևաբար թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ իլնել վախի ազդեցությունից. մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը Հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվա եւ Լատվիա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 12-16-ն աշխատանքային այցով կլինի Լիտվայում եւ Լատվիայում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի, Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներերի, երկու […]

Ֆիքսում ենք, որ 60%-ը վտանգավոր շեմ է. Մանե Թանդիլյան

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը արձանագրեց, թե այն խաղի կանոնները, որ սահմանվում են և սկսելու են գործել 40%-ից ավելի պարտք ունելու պարագայում՝ միտված են տնտեսությունը բուժելու համար: «Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ պետք […]

Նոր վարկ

Խարհրդարանն  արտահերթ նիստում քննարկման է ներկայացվել  «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյաննբ իր խոսքում նշեց՝ համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ , որը պլանավորված է 2017թ-ի բյուջեում:    «Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել […]

«Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ…».«Սասնա ծռեր»-ի դատ/տեսանյութ/

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազի կողմից մեղադրանքը հնչեցնելուց հետո  «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը հանդես եկավ հայտարարությամբ.  «Հայաստանն և Արցախը ոչ մեկի անձնական սեփականությունը չեն և Պետական մարմինների կողմից հանցագործություններ են կատարվում, երբ հայտարարում են, թե ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրել ենք […]

Փաստաբանը դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն

Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն: Այսպես, հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված […]

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:  Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ռումինիայի հետ համագործակցության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի