«Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ…».«Սասնա ծռեր»-ի դատ/տեսանյութ/
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազի կողմից մեղադրանքը հնչեցնելուց հետո «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Հայաստանն և Արցախը ոչ մեկի անձնական սեփականությունը չեն և Պետական մարմինների կողմից հանցագործություններ են կատարվում, երբ հայտարարում են, թե ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրել ենք ոչ կարևոր տարածքներ»:
Գերավետյանն անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքի այն կետին, թե թալանել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատը.«Ում էլ ասեք, որ ես բանկոմատ եմ «կտրել», կծիծաղի: Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ…»:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
Մանրամասները` տեսանյութում: