Նոր վարկ
Խարհրդարանն արտահերթ նիստում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյաննբ իր խոսքում նշեց՝ համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ , որը պլանավորված է 2017թ-ի բյուջեում:
«Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թ-ը և ունենալ ֆինանսական կայունության ապահովում:
Հենց ֆինանսական շուկաների և հանրային արդյունավետության է ուղղված եղել բարեփոխումների միջոցառումները, որոնց արդյունքում ակնալավում է պետպատքի ֆիզկալ ռիսկերի կառավարումը հզորացված կլինի, արժեթղթային դրամավարկային շուկաները ավելի խոցված և մասնավոր ներդրողների կողմից ընդլայնված բազա կլինի»,-ասաց նախարարը:

Վարկի գումարի չափն, ըստ նրա, լինելու է 40 մլն ԱՄՆ դոլար, մասհանման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թ-ը ներառյալ: «Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ մինչև 2017 թ-ի ավարտը վարկը ներգրավի: Մարման ժամկետը 15 տարի, որից 3 տարին արտոնյալ», – ասաց նախարարը՝ հավելելով՝ վճարումները կատարվելու են 24 մասերով՝ 2020 թվականից սկսած: