20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆիքսում ենք, որ 60%-ը վտանգավոր շեմ է. Մանե Թանդիլյան

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը արձանագրեց, թե այն խաղի կանոնները, որ սահմանվում են և սկսելու են գործել 40%-ից ավելի պարտք ունելու պարագայում՝ միտված են տնտեսությունը բուժելու համար: «Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ պետք է այնպես անել, որպեզի չանցնի 60%-ը: Այսինքն՝ ֆիքսում ենք, որ 60%-ը վտանգավոր շեմ է»,-ասաց նա: 

«Բայց հիմա մենք ունենք նույն կառավարությունը, նույն իշխանությունը, նույն մարդիկ տարիներ շարունակ, որոնք գործել են ապաշնորհ, և մենք այս նախագծով փաստում ենք այս կանոնը»,-ասաց նա: Ըստ Թանդիլյանի՝ որևէ վստահություն չկա, որ այս կանոնները կիրառելու պարագայում նորից չեն լինի բացատրություններ, որ այս անգամ չհաջողվեց, որովհետև նման իրավիճակ ստեղծվեց: Պատգամավորը նշեց, թե այո ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել, և դա չի նշանակում պարտքեր չպետք է ներգրավել: «Կարծում եմ՝ կանոններ սահմանել անհրաժեշտ է, բայց միջոցառումները պետք է մինչև այդ կիրառած լինեն: Փաստում ենք, որ նախորդ կառավարությունը վարել է ապաշնորհ քաղաքականություն, ոչնչով չեն տարբերվում այս օրվա կառավարությունից, բացի հավանաբար նրանից, որ պարոն Արամայանն արհեստավարժ է և կարող է թերացումը բացատրել, թե ինչու 60%-ը պետք է անցնի, և դա լինելու է այսուհետ տրամաբանված և փաստարկված»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ