15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մտածում են՝ պետությունը իրենք են, իսկ աղքատներին չեն համարում պետության մասնիկ»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը  վստահ է ՝ մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր որոշակի հաջողությունների են հասել և մտածում են՝ ամեն ինչ գիտեն։

Իսկ ովքեր որ պարզ են, նրանք,  մյուսների կողմից դիտվում են որպես արտասովոր անձինք։ Այս մասին Իշխանյանը նշեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ 

«Այդ գավառական մոտեցումը, որտեղ չկա պարզություն, միանշանակ, բացասական է։ Ասեմ, որ սա կա նաև գիտության մեջ։ Ինչ-որ բանի են հասնում, և իրենց թվում է՝ իրենք աստված են, իսկ իրենցից բարձրերի առաջ հպատակ են․ սա մեր քաղաքական դաշտում ընդունված բան է։ Նրանք կտրված են հանրությունից։ Իրենց համար լրիվ մեկ է, թե մեր հանրությունն ինչպես է ապրում», – ասաց Ավելիք Իշխանյանը՝ նշելով՝ կան քաղաքական գործիչներ, ովքեր մտածում են՝ պետությունը իրենք են, իսկ աղքատներին չեն համարում պետության մասնիկ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ