Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ զորակոչիկների իրավունքների խախտումներին: «1998թ.-ից մինչև 2017թ.-ի հուլիսի 31-ը կառավարության որոշմամբ տարկետումների և պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ տարկետում տրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ին են կրթություն ստանալու մասով տարկետում տրամադրել, իսկ 2-րդ տեղում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն […]