28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 25, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ […]

Գերմանիայի նորընտիր նախագահն Էրդողանին խոհեմության կոչ է արել

Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բունդեսթագում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ կոչով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Շտայնմայերը մտահոգություն է հայտնել Եվրոպայի և մասնավորապես Թուրքիայի ապագայի համար: «30 տարի առաջ Թուրքիա մեկնողը տեսնում էր հետամնաց մի երկիր: Մարդիկ աղքատ էին: Միլիոնավոր մարդիկ աշխատանք որոնելու նպատակով լքում էին […]

«Հայաստանը կկարողանա ավելացնել պտղաբանջարեղենային արտադրանքի արտահանումը»

«Հայաստանը 2018 թվականին կկարողանա ավելացնել պտղաբանջարեղենային արտադրանքի արտահանումը»,-այս  մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Միեւնույն ժամանակ, նա դժվարացել է ասել, թե կոնկրետ ինչպիսի աճ է ակնկալում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ բազում գործոններ, այդ թվում `լոգիստիկ պայմանները, ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները, կարող են զգալիորեն ազդել Հայաստանից […]

Որևէ ազդեցություն չի ունենա. Մարտիրոսյանն՝ ընդդիմության՝ նախագահի թեկնածուից

«Պաշտոնական ընդդիմություն են, երևի իրենց գործիքակազմից ուզում են օգտվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով «Ելքի» կողմից նախագահի թեկնածու առաջադրելու մասին: «Իրական գործընթացների վրա դա որևէ ազդեցություն չի ունենա, այս խորհրդարանը չի ձևավորվել իշխանափոխության համար, կառավարման համակարգի փոփոխման համար, իսկ մնացածն արդեն կոսմետիկ փոփոխություններ կարող են լինել, որ ինձ ու ձեզ ոչ […]

Կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում Ամանորի տոնական օրերին հերթապահություն իրականացնելու նպատակով: Աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը նաև զեկուցել է, որ սահմանված է լինելու հերթապահություն նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Տոնական […]

Թուրք երիտասարդը վախեցրել է Էրդողանին՝ փորձելով գրկախառնվել նրա հետ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեինթիկնապահները: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +2+5, Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` […]

Կինն ու երկու մանկահասակ թոռնիկները տանը թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա Գայանե Խ.-ն, 11-ամյա Շուշանիկ Բ.-ն եւ 4-ամյա Գայանե Բ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 4.30-ին, 1951 թ. ծնված Խորեն Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 2.00-ի սահմաններում, իրենց տանը կինը եւ […]

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր /տեսանյութ/

Մոսկվայում ավտոբուսը մտել է մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցում, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Նշվում է, որ պատահարի հետեւանքով 4 հոգի մահացել է, կա 15 վիրավոր։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի