25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սևանա լճի ջրի մակարդակն իջել է. ո՞րն է դրա պատճատը

«Կառավարության 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 21 միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետներում, այդ թվում ոչ միայն ապահովվել է բոլոր նախագծերի սահմանված ժամկետներում ներկայացումը, այլև դրանցից 13-ն արդեն իսկ ընդունվել կամ հավանության են արժանացել կառավարության կողմից», – այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝  Սևանա լճի մակարդակը դեմտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 1900,42 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ նվազել է 0,05մ-ով:

«2017-ի համար Սևանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչև 270 մլն մետր խորանարդ չափաքանակ: Բաց  թողնված ջրաքանակը կազմել է 266,757 մլն խորանարդ մետր, ինչը 99,622 մլն մետր խորանարդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

2017-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109,290 մլն մետր խորանարդ ջրաքանակ, ինչը 10,559 մետր խորանարդով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից», –  ասաց Արծվիկ Մինասյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ