27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ զորակոչիկների իրավունքների խախտումներին:

«1998թ.-ից մինչև 2017թ.-ի հուլիսի 31-ը կառավարության որոշմամբ տարկետումների և պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ տարկետում տրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ին են կրթություն ստանալու մասով տարկետում տրամադրել, իսկ 2-րդ տեղում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն են՝ 351 տեղ: Ստացվում է, որ կառավարության այդ որոշման պրակտիկան վերաբերվում է հենց Հայ Առաքելական Եկեղեցուն», –  ասաց բանախոսը:

Վերջինս շեշտեց՝  պաշտպանության նախարարը օրենքի նախագծի ժամանակ հայտնում էր, որ տարկետում տրամադրվելու է՝  առանձնապես տաղանդավոր երեխաներին, տաղանդավոր ուսանողներին, բայց մեզ պրակտիկան ցույց է տալիս, որ այսքան տարիների ընթացքում տաղանդավոր համարվել են միայն  Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները:

 «Ստացվում է, որ 1998 թվականից ի վեր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են», – ասաց Սաքունցը՝ շեշտելով՝ վերոնշյալ պրակտիկան պետք է վերացնել, քանի որ այդ երևույթը հանդիսանում է, ըստ կրոնական համոզմունքների ակնհայտ խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ