09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 18, 2017

Պատերազմ է պարտադրվում

 Օրերս «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արցախյան հակամարտությանը,  նշեց․ «Ես մի անգամ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մի ձեռքով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում, և այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ մի համաձայնության»։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  համաձայն չէ այն պնդմանը, թե հնարավոր […]

Միայն եթե մտրակի քաղաքականություն վարվի

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավանական չի համարում, որ իշխանությունները Եվրամիության հետ կնքված համաձայնագրով ստանձնելու են իրենց առջև դրված պարտավորությունները՝ ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների կրճատում: «Միայն մի դեպքում կգնան այդ փոփոխություններին, եթե Հայաստանի նկատմամբ մտրակի քաղաքականություն վարվի, հակառակ պարագայում բացառում եմ, որովհետև այն նույն պարտավորությունները, որ կան այդ պայմանագրում, Հայաստանը բազմաթիվ այլ պայմանագրերում ստանձնել է, այդ […]

«Ո՛չ ես, ո՛չ էլ Կարեն Կարապետյանը դեռ չգիտենք՝ ով ինչ պաշտոն կզբաղեցնի»

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում  բավականին հստակ է եղել ակնարկում, որ վարչապետի պաշտոնում մնալու և աշխատելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունն ու պատրաստ լինելը դեռևս չեն նշանակում, որ  այդպես  է  լինելու։  Անդրադառնալով այս թեմային՝   ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի  հետ հարցազրույցում նշեց․ «Ես կարող եմ ասել՝ այս հարցազրույցը Սերժ Սարգսյանի բացառիկ անկեղծ  զրույցներից մեկն […]

Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը: Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով: Կայքի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե […]

Կռիվ է ընկել «Պանդա» կոնֆետի համար

       «Գրանդ Քենդի» ընկերությունը 25.10.2017 թ-ին դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ-ին եւ հայտնել, որ հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը (գրանցման համարներ՝ թիվ 24586, 25365 եւ 26112): Հանձնաժողովին հայտնել է նաեւ, որ ՀՀ տարբեր քաղաքների վաճառասրահներում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ, ինչը կարող է հանդիսանալ անբարեխիղճ մրցակցության գործողություն:     […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները՝ մարզերում

Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերի արդյունավետ աշխատանքը նոր որակ է բերել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում: Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում ընթացակարգային բարենպաստ բազան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս ապահովել արագ և քաղաքակիրթ սպասարկում, աննկատ և արդյունավետ հսկողություն: Իսկ ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ավտոմեքենաների մաքսային  ձևակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն […]

Ահազանգ

Մամուլում և սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք արտացոլում են Լոռվա մարզում Հոռոմայրի (VII-XIV դդ.) եկեցեցու խայտառակ վերականգնումը, ոլորտում տիրող վիճակի խոսուն վկայությունն են: Այն ժամանակ, երբ երկրով մեկ հարյուրավոր պատմաճարտարապետական կոթողներ կործանվում են անտերությունից, գոնե մեկ կոթողի փրկությունը կարծես թե պետք է խանդավառությամբ ընդունվեր, սակայն սա այն դեպքն է, երբ ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի