27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ո՛չ ես, ո՛չ էլ Կարեն Կարապետյանը դեռ չգիտենք՝ ով ինչ պաշտոն կզբաղեցնի»

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում  բավականին հստակ է եղել ակնարկում, որ վարչապետի պաշտոնում մնալու և աշխատելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունն ու պատրաստ լինելը դեռևս չեն նշանակում, որ  այդպես  է  լինելու։ 

Անդրադառնալով այս թեմային՝   ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի  հետ հարցազրույցում նշեց․ «Ես կարող եմ ասել՝ այս հարցազրույցը Սերժ Սարգսյանի բացառիկ անկեղծ  զրույցներից մեկն էր՝ առանց տողատակերի։ Նա ուղղակի  իր խոսքով  ասաց՝ ո՛չ  ես, ո՛չ էլ Կարեն Կարապետյանը դեռ չգիտենք՝ ով ինչ պաշտոն կզբաղեցնի։ Այսինքն՝  պետք է հասկանալ՝  ՀՀԿ-ն   վարչապետի պաշտոնի վերաբերյալ դեռ որոշում չունի»։

Ըստ Ազատ  Արշակյանի՝ ՌԴ-ն է որոշելու՝ ՀՀ-ում ով կլինի վարչապետը։ «Այս հարցազրույցից մեկ օր առաջ Պուտինը իր հաջողությունների մեջ արձանագրեց ԵՏՄ-ն։ Ինքը համարեց, որ ՌԴ-ն հետ է նվաճել իր նախկին գաղութներից մի քանիսը, որոնք ինտեգրվում են ռուսական տնտեսական համակարգի մեջ։ ՌԴ-ն հասկացրեց, որ տնօրինում  Եվրասիական միության տարածքը։ Իսկ եթե նրանք տնօրինում են, այստեղ տնօրինվում են։ Եթե Պուտինը նշանակում է, այստեղ նշանակվում են․․․․ Այնպես որ,  Պուտինը կասի՝ ՀՀ-ում ով   է  լինելու  վարչապետը», –  նշեց Ազատ Արշակյանը։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ