Ահազանգ
Մամուլում և սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք արտացոլում են Լոռվա մարզում Հոռոմայրի (VII-XIV դդ.) եկեցեցու խայտառակ վերականգնումը, ոլորտում տիրող վիճակի խոսուն վկայությունն են:
Այն ժամանակ, երբ երկրով մեկ հարյուրավոր պատմաճարտարապետական կոթողներ կործանվում են անտերությունից, գոնե մեկ կոթողի փրկությունը կարծես թե պետք է խանդավառությամբ ընդունվեր, սակայն սա այն դեպքն է, երբ ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետն է հանվում. վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա պարզապես նոր անճաշակ եկեղեցի է կառուցված:
Լոռվա մարզպետի մեկենասությամբ վերականգնված Հոռոմայրը մեր պատմության, մշակույթի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքի արգասիքն է:
Ցավալի է, որ ոլորտի մասնագետները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց դժգոհությունները, քանի որ կապված են մշակույթի նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մասնավոր զրույցներում նրանք արտահայտում են իրենց զարհուրանքը:
«Պահպանե՛նք մեր մշակութային արժեքները» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը