Լավ կրթության համար ուսանողը չպիտի հասնի Երևան
«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանում լսումներ են ընթանում: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը ողջունեց ներկաներին: «Խնդիր ունենք բացահայտել այն հնարավորությունները, որոնք ստեղծված են այս ոլորտում գործունեության համար: Բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի անհրաժեշտ կադրերի պատրաստմանը»,-ասաց նա: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն […]