20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հերթը Կառավարությանն է

 Օրերս «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանրային քննարկում են ունեցել իրենց առաջ քաշած գաղափարների վերաբերյալ. այս մասին Henaran.am-ին հայտնեց նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը: «Ուզում ենք հասկանալ, թե ինչ են մտածում քաղաքացիները մեր առաջարկների մասին»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ քննարկումների հիման վրա էլ կկազմեն իրենց առաջարկների փաթեթը, որը ներկայացվելու է Կառավարությանը: 

Դավիթ Պետրոսյանը շեշտեց, որ կլոր սեղանի նպատակը առաջարկների քննարկումն էր: «Այն, որ եղավ այլ կլոր սեղանը, ես էլի եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ նշանակում է, որ մարդիկ ընդունում են, որ այդ օրենքում խնդիրներ կան, ինչպես իրենք են ասում՝ բացեր կան»:

Ըստ նրա՝ իրենց առաջ քաշած ծրագրերով մարդկանց կրթությունը չի ընդհատվի, բացի այդ մարդիկ ընտրելու իրավունք կունենան: «Մենք ներկայացնելու ենք մեր առաջարկները, սպասելու ենք Կառավարության արձագանքին, նրանց պատասխանին: Հետագա մեր քայլերը դրանից են բխելու: Մենք ուզում ենք, որ օրենքի բացերը փակվեն, լրացվի»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները հանդիպել էին Կառավարության ու ԱԺ ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ֆորմատով, որոշել, որ ներկայացնելու են իրենց առաջարկները Կառավարությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ